Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանը դուրս է եկել Ոստիկանությունից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Նախախորհրդարանի քարտուղարությունից, այս պահին նա նորից Կոմիտաս 5 հասցեում է:
Հիշեցնենք, որ Կոմիտասի 5 հասցեի շենքի բնակիչներն արդեն երկար ժամանակ բողոք են հայտնում իրենց բակի հաշվին բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր կառուցելու մտադրության դեմ: Նրանք կազմակերպել էին պիկետ, ինչի շնորհիվ հաջողվել էր մի քանի օրով դադարեցնել շինաշխատանքները: Սակայն հետագայում Ոստիկանությունը շինհրապարակից դուրս էր մղել պիկետի մասնակիցներին, և աշխատանքները շարունակվել էին Ոստիկանության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: Չնայած դրան` բողոքի ակցիաները նշված հասցեում շարունակվում են: Այսօր կարմիր բերետավորները շրջապատել են ակտիվիստներին և շենքի բնակիչներին, որոնք բողոքում են ապօրինի շինարարության դեմ, և ապահովել էին շինարարական տեխնիկայի մուտքը բակ: