Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի գծով առաջատարներն են HSBC Բանկ
Հայաստանը, Արդշինինվեստբանկը և Ամերիաբանկը, 2013 թվականի արդյունքներով
համապատասխանաբար ապահովելով`8 մլրդ դրամ ($ 19.7 մլն), 6.5 մլրդ դրամ ($ 16 մլն)
և 6,2 մլրդ դրամ ($ 15,2 մլն) զուտ շահույթ, չորրորդ տեղում է ԱԿԲԱ - Կրեդիտ
Ագրիկոլ Բանկը`5.1 մլրդ դրամ, հինգերորդ տեղում է ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը`4,893 մլրդ դրամ,
իսկ վեցերորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը`4,891 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ակտիվների
շահութաբերությունով (զուտ շահույի
մասնաբաժինը ակտիվներում ROA) լավագույն հնգյակում են ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը` 4,18 %, HSBC
Բանկ Հայաստանը` 3.53 %, Արմսվիսբանկը`3.52 %, Արդշինինվեստբանկը` 2.86 %,
Արարատբանկը`2.63 %: Իսկ կապիտալի եկամտաբերության գծով (ROE) առաջատարներն են
ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը`25,16 %, HSBC Բանկ Հայաստանը`20.15 %, Արդշինինվեստբանկը`17.36 %,
Արարատբանկը`17.29% և Ամերիաբանկը`16.10 %:
Հայաստանի բանկային
համակարգի միագումար չբաշխված շահույթը 2013 թվականի արդյունքներով կազմել է 48
մլրդ դրամ ($ 118.4 մլն), տարեկան կտրվածքով աճելով 21,9 %, իսկ չորրորդ
եռամսյակում դանդաղելով 18.4 %, մինչև 13.4 %: Ըստ 21 բանկերի
հյաշվետվությունների, 2013 թվականը միագումար 49.8 մլրդ դրամով են եզրափակել 19
բանկեր, իսկ 1,8 մլրդ դրամ վնասով` 2 բանկեր: Չբաշխված շահույթի տարեկան անկում է
գրանցվել 8 բանկերում, ընդ որում, ամենամեծը` գրեթե 4 անգամ, Բիբլոս Բանկ
Հայաստանում, որին բացասական բացարձակ մ,եծությամբ զգալիորեն գերազանցում է Անելիք
Բանկը, որը նախատեսում է մինչև 2014 թվականի ավարտը զրոյացնել վնասները և դառնալ
շահութաբեր: Իսկ չբնաշխված շահույթի տարեկան ամենամեծ աճը գրանցել է
Հայբիզնեսբանկը`4 անգամ (վնասաբերությունից դուրս գալով շահութաբերության),
պետպարտատոմսերում կատարած 21.7% ներդրումների շնորհիվ, ինչի արդյունքում վարկային
պորտֆելն աճեց 2.3%: Այնուհետև հաջորդում են Կոնվերս Բանկը, Հայէկոնոմբանկը և
ՊրոԿրեդիտ Բանկը: Ընդ որում, վերջինը շահութաբեր է դարձել վարկային պորտֆելի 29,1
% աճի շնորհիվ, Կոնվերս Բանկը` վարկային ներդրումների 25.8% աճի և
պետպարտատոմսերում կատարված 47% ներդրումների հաշվին, իսկ Հայէկոնոմբանկը`պետական
պարտատոմսերում ներդրումների մոտ 3 անգամ, նոստրո-հաշիվների միջոցների 88.8 % և
վարկային պորտֆելի 11,5 % աճի հաշվին:
Հայաստանի բանկային
համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականին աճել է 16.7%, չորրորդ եռամսյակում
աճն արագացնելով 4,2 %-ից մինչև 5,9 %, դեկտեմբեր 31-ին կազմելով 471,2 մլրդ դրամ
($ 1.2 մլրդ): Ընդ որում, այս ցուցանիշի տարեկան աճն ապահովվել է կանոնադրական
կապիտալի 4,7 % աճի հյաշվին (4 բանկերում
կատարված կապիտալիզացիայի շնորհիվ, որոնցից երկուսը`2013-ի III, իսկ երկուսը`IV
եռամսյակում) ինչպես նա վերագնահատման պահուստի հաշվին: Մասնավորապես,
կանոնադրական կապիտալը համալրել են ՊրոԿրեդիտ բանկը (2013-ի III եռամսյակում`33.4
%, կապիտալիզացիան բաժնետոմսերի թողարկման հյաշվին), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբը (III եռամսյակում`33.2 %, Գազպրոմբանկի ներդրումների հաշվին), Յունիբանկը
(IV եռամսյակում`14.9%, դեկտեմբերին մաժորիտար բաժնետիրոջ բաժնեմասին ավելացման
հյաշվին, ի դեմս Ripatonso
Holdings Ltd`75.44 % - ից մինչև 100 %)
և Արմսվիսբանկը (IV եռամսյակում` 44.3 %, նոր բաժնետիրոջ` Belegingsmachepij Jongo LLC ընկերության` 20%, հաշվին, ինչի հետևանքով 100%
բաժնետոմսերի ոչ ուղղակի սեփականատերն է Վարդան Սիրմակեսը):
Կանոնադրական կապիտալի մակարդակով
2011-ի հուլիսից առաջատարն է ACBA-Credit Agricole Bank –ը`30 մլրդ դրամ, 2011-ի
երկրորդ եռամսյակում կապիտալիզացիային ուղղելով շահույթի և էմիսիոն կապիտալի
առյուծի բաժինը, երկրորդ տեղում է Ամերիաբանկը` 25,5 մլրդ դրամ, երրորդն է HSBC
Բանկ Հայաստանը` 18.4 մլրդ դրամ, չորրորդ տեղում է Հայբիզնեսբանկը`17.5 մլրդ դրամ
(լրացուցիչ էմիսիայի հաշվին), հինգերորդ տեղում է Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի
խումբը`16,5 մլրդ դրամ (կապիտալիզացիայի շնորհիվ): Ընդհանուր կապիտալի չափերով
հնգյակում են 2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ
բանկը` 54.3 մլրդ դրամ (աճը`11,1 %), Արդշինինվեստբանկը` 44.2 մլրդ դրամ (աճը`23,4
%), HSBC Բանկ Հայաստանը`41.3 մլրդ դրամ (աճը`16,3 %), Ամերիաբանկը`38.8 մլրդ դրամ
(աճը`5.5 %) և ՎՏԲ-Հայաստան Բանկը`37.5 մլրդ դրամ (տարեկան աճը`23.8 %):
Հայաստանի
բանկային համակարգի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 22.8%, իսկ չորրորդ
եռամսյակում`աճի տեմպերն արագացրել են` 2,9 % - ից մինչև 8.1%, կազմելով
դեկտեմբերի 31-ին 2.9 տրլն - ի դրամ ($ 7,3 մլրդ): Ընդ որում, ակտիվների տարեկան
աճը պայմանավորված է թղթակցային հաշիվների վրա եղած միջոցների աճով (նոստրո)`36.5
% (առանց Ամերիաբանկի տպավորիչ գումարի այդ աճը կլիներ աննշան), որը պետական
պարտատոմսերի պորտֆելի` 15.4 % աճով, վարկային ներդրումների ծավալների` 14.4 %
աճով և կանխիկ միջոցների` 13,9% աճով: Ակտիվներ իչափերով առաջատարների հնգյակում
են Ամերիաբանկը`315.1 մլրդ դրամ (աճը`28.6 %), ՎՏԲ-Հայաստան Բանկը`299,7 մլրդ դրամ
(աճը`41,8 %), Արդշինինվեստբանկը`270,9 մլրդ դրամ (աճը`36 %), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ
Բանկը`267,8 մլրդ դրամ (աճը`8.3%) և HSBC Բանկ Հայաստանը`249,4 մլրդ դրամ
(աճը`17.9 %):-