Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայերը`հույների և ասորիների հետ միասին, պետք է շատ բան անեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման համար, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասորիների միության նախագահ Ռազմիկ Խոսրոևը:
Նա դժգոհել է, որ հիշյալ տարելիցի կապակցությամբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով Հայաստանում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին թե’ հունական, թե’ ասորական համայնքների ներկայացուցիչները չեն մասնակցում : Իսկ նրանց ներգրավումը, նրա խոսքով, կարող էր մեծ թափ հաղորդել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
ՙՄենք նույն պահանջներն ունենք ժամանակակից Թուրքիայի նկատմամբ, ինչ հայ ժողովուրդը: Կցանկանայի, որպեսզի ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում միջոցառումները չսահմանափակվեն երկու- երեք ֆիլմերի նկարահանմամբ՚,- հայտարարել է Խոսրոևը:
Նա նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ին Երևանի կենտրոնում գտնվող ասորիների ցեղասպանության զոհերի հուշաքարի մոտ տեղի կունենա ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: