Հայաստանին չի հաջողվել նախատեսված ժամկետում
Ռուսաստանից վարկ ներգրավել ԱԷԿ ծառայության ժամկետը երկարաձգելու համար:
Մարտին Հայաստանի կառավարության ընդունած ԱԷԿ
ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրին հնամապատասխան, վարկը նախատեսվում էր
ներգրավել մինչևը մայիսի 1-ը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում
ԱրմԻնֆո-ի թղթակլցին հաղորդել են, որ վարկն առայժմ չի ներգրավվել, և դրա շուրջ
բանակցությունները շարունակվում են: Գերատեսչությունում հրաժարվել են նշել
բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետները, դրանց ձգձման պատճառները և վարկի
բուն գումարը: «Երբ բանակցություններն ավարտվեն, մենք ամեն ինչի մասին կհաղորդենք»,
- ասել են նախարարությունում:
Կառավարության հավանությանն արժանացած ծրագրին
համապատասխան, առաջին փուլում նախատեսվում է հայ-ռուսական միջկառավարական վարկային
պայմանագրի ստորագրման պահից սկսած յոթ օրվա ընթացքում պայմանագիր ստորագրել
«Հայկական ԱԷԿ» պետական ՓԲԸ և «Ռոսատոմ Սերվիս» ՓԲԸ միջև` կայանի երկրորդ
էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման շուրջ: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի
երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է նոր ատոմային էներգաբլոկի
կառուցման ժամկետների ձգձգմամբ:
Ավելի
վաղ Հայաստանի նախագահին առընթեևր միջուկային էներգիայի անվտանգության խորհրդի
նախագահ Վահրամ Պետրոսյանը լրագրողներին հաղորդել էր, որ Ռուսաստանը մտադիր է
մոտավորապես 150-160 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին ՀԱԷԿ ծառայության
երկարաձգման համար: