Աֆղանստանից անվտանգությանն աջակցման ուժերի դուրս
բերման առնչությամբ ահաբեկչության վտանգի մեծացման պայմաններում Ռուսաստանի
պաշտպանության նախարարությունը 2014 թվականին առաջնահերթ ուշադրություն է
հատկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի
Գերասիմովը:
Նրա
հավաստմամբ, այդ աշխատանքի նպատակը տարածաշրջանում ռազմական անվտանգությանը սպառնալիքի
չեզոքացումն է: Նրա ասելով, ձևավորվում և կատարելագործվում են հակաօդային
պաշտպանության համակարգերը Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ: «Աբխազիայի,
Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հարավային Օսիայի հետ երկարաժամկետ
համաձայնագրերի շրջանակում ամրապնդվում է նրանց տարածքներում տեղակայված ռուսական
ռազմակայանների ներուժը», - ընդգծել է նա: