Իսպանացի հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ելույթ կունենա Երևանում: Համերգը տեղի կունենա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Խուլիո Իգլեսիասն ամենհայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ: Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը` Julio Iglesias "1", լույս է տեսել 2011 թվականին: