Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավորագույն հարցերից
մեկը: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ
Կարեն Բեքարյանը` ամփոփելով տարվա
արդյունքները:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը
թույլ տվեց կոտրել սառույցը բանակցային գործընթացում և նոր լիցք հաղորդել դրան», -
նշել է քաղաքագետը, հավելելով, որ երկու տարի ընդմիջումից հետո կայացած հանդիպումը
ավելին չէր կարող տալ:
Բեքարյանի ասելով , Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի
հանդիպումը թույլ է տվել վերականգնել շփումները և սկսել բանակցային գործընթացի
զարգացում, որը հաջորդ տարի կանցնի նորմալ աշխատանքային հուն: «Պակաս կարևոր չէ
նաև այն, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը հետևում են թողել ընտրական
գործընթացները, ինչը նույնպես դրական ազդեցություն կգործի բանակցությունների
ընթացքի վրա», - նշել է նա:
Միևնույն ժամանակ Բեքարյանը նշել է, որ, չնայած
բանակցությունների վերսկսմանը, շարունակվում են միջադեպերը շփման գծում, և
հետագայում հենց այդ ուղղությամբ է անհրաժեշտ աշխատել: