Arminfo.info



 Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2013

Բաբայան Էլիտա

Հովսեփ Պողոսյան: Made in Armenia – փոքր խանութից դեպի համաշխարհային ճանաչում

 Հովսեփ Պողոսյան: Made in Armenia – փոքր խանութից դեպի համաշխարհային ճանաչում

 Հայերին միշտ էլ
հաջողվել է կրել լավագույն հագուստները, հատկապես կոշիկները, բայց ներկա
գլոբալացվող աշխարհում դժվար է դառնում ժողովրդական այդ արհեստների պահպանումը: Zara, Hugo Boss, Levi’s, Armani և այլ
համաշխարհային հանրահայտ բրենդներն ամբողջովին մթնեցնում են տեղական անհայտ
ապրանքանիշերին, վտանգի տակ դնելով դարավոր ավանդույթների հետագա կենսունակությունը:
Հայաստանի ժամանակին լայն զարգացած թեթև արդյունաբերությունը մատնվեց մոռացության,
չնայած, որ ի վիճակի էր կերակրել, իսկ ժամանակին կերակրել է, հարյուր հազարավոր
ընտանիքների: Այս ոլորտի վերածնման մասին իշխանություններն սկսեցին խոսել միայն 2010
թվականից, և միայն այժմ մեզ են հասնում այդ մոռացված խոստումների թույլ
արձագանքները: Մթության մեջ լույսի մի փոքր շող հանդիսացավ վերջերս Երևանում
բացված «Made in Armenia» խանութը, որը միավորում է մի քանի հայկական բրենդերի: Այդ
ոչ մեծ խանութը, եթե հավատանք հիմնադիրներին, պետք է դառնա թեթև արդյունաբերոթյան
ոլորտի ձեռքբերումների սկիզբը, վերածնելով արհեստների արդեն վաղուց մոռացված, բայց
դեռևս պահպանվող, ավանդույթները: 


 


Սկսեմ
նրանից, որ 2011 թվականի օգոստոսին Հայաստանում գրանցվեց Հայաստանի թեթև
արդյունաբերության գործատուների միությունը: Դա «թեթև» արդյունաբերողներին
միավորելու առաջին և հաջողված փորձն էր: Ունենալով բազմաթիվ չլուծված խնդիրներ,
այս ոլորտի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, քիչ էին շփվում, գրեթե ոչինչ
չիմանալով միմյանց մասին: Այսօր մեր միությունն արդեն միավորում է 25
ընկերությունների, իսկ դրանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 60-ի:


 


Կցանկանայի հասկանալ միության կառուցվածքը, արդյո՞ք այն
թույլ է տալիս միանգամից լուծել թեթև արդյունաբերության մի քանի ենթաոլորտների
պոբլեմները:


 


Հատկապես
ոլորտում առկա խնդիրներն արդյունավետորեն և օպերատիվորեն լուծելու համար էլ
որոշում ընդունվեց Միության շրջանակներում ստեղծել համանախագահների համակարգ: Ես
հանդիսանում եմ 4 համանախագահներից մեկը և, որպես արտադրական բիզնեսից անկախ անձ, ընդհանրացնում
եմ մյուս 3 համանախագահների գործունեությունը, որոնք վերահսկում են կոշիկի ու
հագուստի արդյունաբերությունները, ինչպես նաև ապագա տեսակների դիզայնի ոլորտը:
Բացի այդ, փորձում եմ երկխոսություն հաստատել իշխանությունների հետ, ինչը, ըստ
էության, հաջողվեց: Դրա ապացույցն է ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ արտահանումների
խթանման հայեցակարգը, որով նախատեսվում է հայրենական տնտեսության 11 ոլորտների
զարգացումը, որտեղ 7-րդը թեթև արդյունաբերույթան ոլորտն է: Չորս ոլորտների համար
արտահանման խթանման հայեցակարգն արդեն պատրաստ է, հաջորդը մենք ենք: Ուրախությամբ
տեղեկացնեմ, որ կառավարության պատվերով «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերությունը պատրաստել
է ոլորտի զարգացման պիլոտային նախագիծը՝ 10-ամյա ծրագիր, որը վերջնականապես
կհաստատվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:


 


Որքա՞ն աշխատատեղեր եք նախատեսում ստեղծել այդ 10
տարիներին:


 


Ըստ
մեր գնահատականների, թեթև արդյունաբերության ոլորտը կարող է աշխատանքով ապահովել
մեր երկրի 50 հազար քաղաքացիների: Բանը նրանում է, որ այս ոլորտն աշխատածավալ է և
հիմնականում կանանց աշխատանքի կարիքն ունի: Այստեղ ինովացիոն տեխնոլոգիաների
մշակման համար մեծ ներդրումներ չեն պահանջվում, ինչն էլ բարձրացնում է ոլորտի
գրավչությունը:


 


50 հազար աշխատատեղ՝ դա գրեթի ոլորտի վերածնունդն է...


 


Այո,
դա այդպես է: Բոլորս էլ լավ հիշում ենք, որ Խորհրդային Միության տարիներին թեթև
արդյունաբերության ոլորտն աշխատանքով ապահովում էր 100-120 հազար մարդու և լրջորեն
ներկայացված էր Հայաստանի կողմից: Ասեմ ավելին, մեր հետազոտությունները ցույց
տվեցին, որ հայ գործարարներն արտասահմանում հիմնականում զբաղված են թեթև
արդյունաբերության ոլորտում, այսինքն, կարելի է ուրախությամբ նշել, որ հայերը
պահպանել են հետաքրքրությունն ավանդական արհեստների նկատմամբ: Բազմաթիվ երկրներում
հայերը քաջ հայտնի են ուսկերչության, տեքստիլի, կոշկեղենի և թեթև
արդյւոնաբերության մյուս ոլորտներում: Հետևաբար, հսկայական բացթողում է ունենալ
անկախ Հայաստան՝ առանց թեթև արդյունաբերության ոլորտի լուրջ ձեռքբերումների:


 


Հետաքրքիր է իմանալ թեթև արդյունաբերության ապրանքների
շուկայի ընթացիկ վիճակը, չէ՞ որ այսօր այն հեղեղված է ներկրված ապրանքներով:


 


Ցավոք,
տեղական արտադրողների ապրանքները վատ են ներկայացված ներքին շուկայում և ծածկում են
ներքին ընդհանուր պահանջակի միայն 10 տոկոսը: Ընդ որում, թեթև արդյունաբերության
ապրանքների տարեկան շրջանառությունը հասնում է 280 մլն. դոլարի: Մենք խնդիր ենք
դնում մի քանի տարում ծածկել ներքին պահանջարկի 70 տոկոսը: Իսկ ներքին շուկայի
զարգացմանը զուգահեռ կսկսենք զարգացնել նաև արտահանումը, որտեղ բազմաթիվ խնդիրներ
պետք է լուծեվեն, կապված համապատասխան կադրերի, մասնավորապես, պրոֆեսիոնալ
դիզայներների պակասի հետ...


 


Ի դեպ, դեռևս մի երեք տարի առաջ մեր պաշտոնյաները խոսում
էին հայ-իտալական դիզայներական համատեղ դպրոց ստեղծելու մասին...   


 


Այդպես
էլ կա: Դպրոցը նախատեսվում էր հիմնել Գյումրի տեխնոպարկի նախագծի շրջանակներւմ: Բայց
այդ պլաները մնացին թղթի վրա, քանի որ ի սկզբանե չունեին ապագա: Իսկ այժմ
կառավարությունը, համաձայն արտահանման խթանման պետծրագրի, նախատեսում է
արտասահմանում կազմակերպել պրոֆեսիոնալ դիզայներների ուսուցում, ինչի հետ մեր
Միությունը համաձայն չէ: Մենք առաջարկում ենք ստեղծէլ հայ-իտալական դիզայնի և
արտաքին առևտրի ինստիտուտ: Ինչո՞ւ ենք մենք պնդում հատկապես դա: Որովհետև մենք
ձգտում ենք ստեղծել իսկական հայկական բրենդ, ինչին ի վիճակի են միայն այն
դիզայներները, որոնք քաջ տեղյակ են տեղական ավանդույթներից: Ոչ Իտալիայում, ոչ
Ֆրանսիայում, ոչ էլ մեկ մեկ այլ երկրում դիզայնի մեծագույն վարպետները չեն
կարողանա հայկական տարազի բազմազանությունը ներկայացնել որպես ազգային մշակույթի
տարր: Նման մասնագետներ իրականում չկան նույնիսկ հայ դիզայներների շրջանում, բայց
դրանք կան ազգագրագետների շրջանում, որոնք ուսումնասիրում են ժողովուրդների
ապրելակերպը, մշակույթը և ավանդույթները:


 


Ո՞րը կլինի հաջորդ քայլը «Made in Armenia» խանութի բացումից հետո:


 


Մենք կսկսենք ընդլայնվել: Այժմ
քննարկում ենք նույն անվանմամբ առևտրի կենտրոնի բացումը: Այնտեղ ներկայացված կլինի
թեթև արդյունաբերության ոլորտի ապրանքների ավելի լայն տեսականի: Ցավոք, պետք է
նշեմ, որ մեր շատ քաղաքացիներ, գնելով տեղական արտադրողների ապրանքները, օրինակ
«Մելանտե» կամ «Արտսոկս» ընկերությունների ապրանքները, չգիտեն, որ դրանք հայկական
բրենդներ են: «Տոսպ» ընկերությունը կարծում եմ միակն է, որի արտադրանքը քիչ թե շատ
ծանոթ է գնորդներին: Իսկ դրան նրանք հասել են Երևանում ունեցած մասնագիտացված
խանութների միջով: Հասկանալով այս պրոբլեմը, մենք որոշեցինք սկզբի համար
մայրաքաղաքում բացել ոչ մեծ խանութ, որտեղ ներկայացված են 5 բրենդներ: Առևտրի նոր
կենտըրոնում դրանք կլինեն 20-25: Մեր Միության ձեռքբերումները մեծ հետաքրքրություն
առաջացրին նաև ոսկերիչների, կահույքագործների և պարֆումերների մոտ, ովքեր նույնպես
ցանկանում են հանդես գալ «Made in
Armenia» բրենդի ներքո:


 


Ե՞րբ տեղի կունենա
առևտրի կենտրոնի բացումը:


 


Սեպտեմբերը կամ հոկտեմբերն
ամենանախընտրելի ժամկետներն են: Եթե մինչ այդ չկարողանանք բացել կենտրոնը, ապա
պլանները կտեղափոխենք հաջորդ տարվա մարտին:


 


Ինչպե՞ս են առանձին ընկերություններ լուծում հումքի հետ
կապված պրոբլեմները:


 


Հումքի
հետ կապված պրոբլեմներն ընկերություններն առայժմ լուծում են ինքնուրույն և
ամբողջովին աշխատում են ներկրված հումքով, հիմնականում Թուրքիայից: Բայց շատ
շուտով մենք կստեղծենք մեծ բազա, որը հումքով կապահովի ողջ ոլորտը: Դրանով մենք
կլուծենք ամենահրատապ խնդիրներից մեկը, հասնելով արտադրական գործընթացների
անընդհատությանը: Ապագայում կստեղծենք նաև հումքի սեփական բազա: Մասնավորապես,
առաջիկայում նախատեսում ենք Հայաստանում գործարկել հագուստի աքսեսուարների
արտադրություն: Այնուհետև նախատեսում ենք Հայաստանում վերսկսել կաշվի
արտադրությունը:


 


Մեզ մոտ բազմաթիվ ընկերություններ գործում են թոլլինգի կամ
հումք մատակարարելու սկզբունքով...


 


Թեթև
արդյունաբերության ոլորտի զարգացման ծրագիրը ենթադրում է նաև թոլլինգային
սխեմաների կիրառում, ինչի հետ մենք այնքան էլ համաձայն չենք, քանի որ այստեղ
հեռանկարներ չենք տեսնում: Թոլլինգում ամենավտանգավորն այն է, որ դու
արտասահմանյան շուկայի համար հետաքրքիր ես լինում մի քանի տարի, իսկ հետո  հնարավորություններդ մաշվում են և ներդրողներն
իրենց արտադրությունները տեղափոխում են այլ երկրներ: Սակայն, երկրի ներսում
սկսելով արտադրությունը և արտահանելով արտադրածը, դու ստեղծում ես հավելյալ արժեք,
ինչը թույլ է տալիս ինքնուրույն լուծել տեխնիկական, ինչպես նաև տեխնոլոգիական
բնույթի հարցեր:


 


Այնուամենայնիվ, կգնա՞ք այդ ուղիով:


 


Մեր
Ասոցիացիան այդ գաղափարի կողմնակիցը չէ, մենք ցանկանում ենք միջազգային շուկա դուրս
գալ մեր արտադրանքով: Իհարկե, դա հղի է բազմաթիվ պրոբլեմներով, բայց դա է ոլորտը
վերածնելու և երկար տարիներ արդյունքները վայելելու միակ տարբերակը: Արտահանման
ամենահեռանկարային շուկան, իհարկե, Ռուսաստանն է: Մենք առաջին հերթին դուրս կգանք
այդ շուկա: Իսկ հետո կաշխատենք եվրոպական շուկաների ուղղությամբ, քանի որ այն մեզ
համար դեռևս այնքան էլ հասկանալի չէ: Այդ շուկա դուրս գալու համար մեզ հարկավոր են
պրոֆեսիոնալ կոմերսանտներ, որոնք կկարողանան մեր ապրանքը Եվրոպայում ներկայացնել
ու վաճառել:  Մենք նման մասնագետների կարիքն
ունենք և նախատեսում ենք դրանց «աճեցնել» Հայաստանում: Ի դեպ, լավ կոմերսանտներ
կան սիրիահայերի մեջ: Նրանք մեզ կօգնեն դուրս գալ նաև արևելյան շուկաներ:


 


Խանութում հիմնականում ներկայացված է ոչ թանկ տրիկոտաժ:
Դուք, ըստ երևույթին, մտածել եք այդ ճանապարհով ձեռք բերել նոր հաճախորդների՞:


 


Այո,
մենք չցանկացանք քաղաքացիներին վախեցնել բարձր գներով: Ասում են, ախորժակը բացվում
է ուտելիս, իսկ մենք արդեն մտածում ենք էլլիտար ապրանքներ արտադրելու մասին:


 


Իսկ ի՞նչ փողերով պետք է Միությունը ստեղծի արտաքին շուկա
դուրս գալու հնարավորությունները:


 


Եթե
կարողանանք հաջողության հասնել ներքին շուկայում, ապա դա մեզ համար ճանապարհ
կհարթի դեպի արտաքին շուկա:


 


Ինչպե՞ս են ընկերությունների գործերը տեխնիկական
հագեցվածության առումով, նրանք պատրա՞ստ են արդյոք տալ էլիտար արտադրանք:


 


Նրանք
պատրաստ են տալ միջին գնային հատվածի որակյալ արտադրանք: Սակայն,  էլիտար արտադրանք տալու համար ընկերությունները
պետք է ուժեղացնեն նյութատեխնիկական բազան: Հիշեցնեմ, որ թեթև արդյունաբերության
ոլորտում տեխնիկական հագեցվածության համար մեծ ծախսեր չեն պահանջվում: Այստեղ չի
կարելի սպասել տեխնիկայի ֆիզիկական մաշվածությանը, նոր տեխնիկա ունենալուն պես
անհրաժեշտ է այն ներդնել: Դա է մրցունակության գրավականն արտաքին շուկաներում, և
այստեղ էական աջակցություն կարող է մատուցել Կառավարությունը, ստեղծելով հատուկ
Հիմնադրամ, որը կարող է ֆինանսավորել արտադրողների «կարիքները», շրջանցելով
բանկերին, որոնց տոկոսադրույքների չափերը շքեղություն են մեր ոչ մեծ
ձեռնարկությունների համար: Հայկական բրենդի առաջխաղացման գործում հզոր օգնություն
կարող է ցուցաբերել նաև Սփյուռքը: Հաջորդ տարի Սփյուռքի նախարարության հետ համատեղ
նախատեսվում է կազմակերպել ոչ մեծ համաժողով, որի աշխատանքներին կմասնակցեն
արտասահմանցի մեր հայրենակիցները: Վստահեցնում եմ Ձեզ, հայկական բրենդն
արտասահմանում ճանաչում ձեռք բերելուն պես իսկույն հայտնի կդառնա նաև ներքին
շուկայում: Հարկավոր է ակտիվորեն աշխատել նաև մեր քաղաքացիների գիտակցության վրա,
հարկավոր է նրանց բացատրել, որ հայկական հագուստը որակական առումով, հաճախ,
եվրոպական անալոգներին չի զիջում: Պարզապես, բոլոր ժամանակներում էլ երկրի վրա
կապրեն մարդիկ, որոնց դուր է գալիս իրենց կարողությունը ցուցադրելը:


 


Եվ վերջին հարցը: Գո՞հ եք արդյոք խանութի վաճառքի
ծավալներից:


 


Եթե
հաշվի առնենք այն հանգամանքը, որ գովազդի վրա ծախսեր գրեթե չեն եղել, ապա,
միանշանակ այո, գոհ ենք: Մոտ երկու ամսում խանութում վաճառքի ծավալըւ հասել է 10
մլն.դրամի, ինչն ավելի է մեր կողմից նախատեսված ծավալներից:


 


Շնորհակալության զրույցի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Russia plans to open consulate general in occupied ArtsakhRussia plans to open consulate general in occupied Artsakh
Protests in Armenia have two components: objective and external -  political scientistProtests in Armenia have two components: objective and external -  political scientist
MP from MP from "Civil Contract": Pashinyan - Galstanyan meeting  is  impossible
54-year-old man who used tear gas against police detained in Yerevan54-year-old man who used tear gas against police detained in Yerevan
Converse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay PlatinumConverse Bank began issuing China UnionPay cards - UnionPay Gold and  UnionPay Platinum
Police actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David AnanyanPolice actions becoming increasingly gang-like, clearly indicating  loss of control over situation: David Ananyan
"Tavush for Motherland" supporters to celebrate First Republic Day in  Sardarapat
MFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern ArmeniaMFA: There are no foreign citizens among those injured or killed in  floods in northern Armenia
Azerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrestAzerbaijani puppet court rejects Ruben Vardanyan`s complaint for  illegal arrest
Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv Armenian experts` delegation pays two-day visit to Kyiv 
Gnel Sanosyan: problems caused by flood were unpredictableGnel Sanosyan: problems caused by flood were unpredictable
Major General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and IranMajor General: Armenia today is not ready to independently guard its  borders with Turkiye and Iran
Bagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AACBagrat Srbazan`s bishopric rank preserved; his church-administrative  service terminated: AAC
Nothing like this has been in modern Armenia: Nothing like this has been in modern Armenia: "The police were given  direct instructions to use brute force against parents of dead  servicemen, MPs  and media representatives"
Rivers subsiding in Armenia Rivers subsiding in Armenia 
Refusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of RefugeesRefusal of embassies to provide entry visas to Artsakh residents  violates Convention relating to Status of Refugees
Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador Any state has right to do whatever it deems necessary not to others`  detriment - ambassador 
Stepanakert mayor arrested Stepanakert mayor arrested 
Road leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-BagratashenRoad leading to the border with Georgia passable in direction of  Yerevan-Sevan-Dilijan-Ijevan- Noyemberyan-Ptgavan-Bagratashen
Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan Danila Kozlovsky`s Frank show to perform in Yerevan 
`Red berets` beat opposition MP in central Yerevan `Red berets` beat opposition MP in central Yerevan 
Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations Belarusian ambassador to Armenia on his role in development of  bilateral relations 
Floods in Armenia: Russia in contact with Armenian side Floods in Armenia: Russia in contact with Armenian side 
Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience Clergyman Bagrat Galstanyan announces actions of disobedience 
Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier Tavush for Motherland movement leader ready to become Armenia`s  premier 
No threat of dam collapse in Armenia`s reservoirs  No threat of dam collapse in Armenia`s reservoirs  
Ex-official calls for `clearing country of evil`Ex-official calls for `clearing country of evil`
Our common objective is sustainable peace in South Caucasus - Josep  BorrelOur common objective is sustainable peace in South Caucasus - Josep  Borrel
Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged 
Law-enforcers searching Stepanakert mayor`s home Law-enforcers searching Stepanakert mayor`s home 
Armenian premier`s security service remove journalist from school  building Armenian premier`s security service remove journalist from school  building 
Armenia supports Estonia in border incident with Russia - Estonian FMArmenia supports Estonia in border incident with Russia - Estonian FM
Armenian premier`s helicopter makes emergency landing in VanadzorArmenian premier`s helicopter makes emergency landing in Vanadzor
President confers military ranks on high-ranking officers President confers military ranks on high-ranking officers 
Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process 
Martakert mayor detained Martakert mayor detained 
Azerbaijan increases military budget Azerbaijan increases military budget 
Armenia`s premier speaks of Real Armenia in his message Armenia`s premier speaks of Real Armenia in his message 
Armenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AACArmenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AAC
RA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalistRA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalist
Armenia`s top security official receives Louis BonoArmenia`s top security official receives Louis Bono
EU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish borderEU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish border
Minister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high paceMinister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high pace
Director of Pentagon`s DTRA CTR Directorate visits YerevanDirector of Pentagon`s DTRA CTR Directorate visits Yerevan
Davutoglu: Turkiye should quickly regulate its relations with ArmeniaDavutoglu: Turkiye should quickly regulate its relations with Armenia
Azerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond -  StatementAzerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond - Statement
Moscow accuses West of trying to undermine peace in  South CaucasusMoscow accuses West of trying to undermine peace in  South Caucasus
Zatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on RussiaZatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on Russia
Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus 
Anahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. DanielyanAnahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. Danielyan
"My dear, my beloved, guess for yourself": Zakharova comments with  song lyrics on Pashinyan`s accusations against two CSTO countries 
Arthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of stateArthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of state
Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman 
No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement 
Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts 
Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron 
The President of Turkmenistan received the Secretary General of the CISThe President of Turkmenistan received the Secretary General of the CIS
U.S. considering Armenia`s requests for assistance U.S. considering Armenia`s requests for assistance 
Charles Aznavour square opened in Paris Charles Aznavour square opened in Paris 
Armenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimonyArmenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimony