Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում
սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված
երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի
գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի
հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են նախարարության մամլո
ծառայությունից, իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո
Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները ստացել են նախօրյակին, աղետից անմիջապես հետո, առավել տուժած
համայնքներ այցելելու ժամանակ:
Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական
խորհրդատվության համար ստեղծվեց
աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար
րիշա Բաղիյանի գլխավորությամբ:
Փոխնախարարների գլխավորած մասնագիտական
խմբերը, այս և հետագա օրերին, ԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն
տուժած տնտեսություններում և
համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման
գործում:Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական
ծավալները, անհրաժեշտության դեպքում
տուժած տնտեսություններին տրամադրելու համար: