Ուրբաթ, 28 Հունիսի 2013

Արարատյան թեմը կրկին հերքում է ՙօֆշորային գործին՚ Նավասարդ Կճոյանի առնչության վերաբերյալ Hetq.am-ի տեղեկատվությունը

Արարատյան թեմը կրկին հերքում է ՙօֆշորային գործին՚ Նավասարդ Կճոյանի առնչության վերաբերյալ Hetq.am-ի տեղեկատվությունը

Արարատյան թեմը կրկին հերքում է ՙօֆշորային գործին՚ Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի առնչության վերաբերյալ Hetq.am-ի տեղեկատվությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արարատյան Հայրապետական թեմ    մամուլի ծառայությունից:
 
Նշենք, որ Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք.Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ. հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել ՙՆոյան տապան՚ ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք. Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:

Կճոյանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը: Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը:

Նշենք նաև, որ ավելի վաղ Hetq.am-ում հրապարակվել էր ՙՈվքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը՚ վերնագրով նյութը, որի համաձայն, Կիպրոսում գրանցված ՙWLISPERA HOLDINGS LIMITED՚ օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործե Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Վարչապետը բազմաթիվ անգամներ հերթեց այդ տեղեկությունները, միաժամանակ նամակ հղելով Գլխավոր դատախազությանը և խնդրելով կատարել համապատասխան հետաքննություն: Կճոյանը նույնպես հերքեց այդ տեղեկությունները: Սակայն, Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ նշված ընկերությունը հիմնել է ինքը, գրանցելով այն Սարգսյանի և Կճոյանի անուններով, առանց վերջիններիս գիտության և համաձայնության: ՙԵս գնացի այդ քայլին, որպեսզի ապահովագրեմ իմ բիզնեսը կողմնակի ոտնձգություններից: Ես չէի գիտակցում, թե ինչպիսի հետևանքներ կարող է դա ունենալ՚,-ընդգծել էր նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն