Հայաստանի կառավարությունը որոշել է մաքսային
արտոնություններ
տրամադրել
վերջին
ինն
ամիսներին
պարապուրդի
մատնված
ՙՍՊՍ
սիգարոն՚
ՍՊԸ-ին:
Այօրվա նիստում կայացված որոշմամբ գործադիրը մինչև 2014 թ. մայիսի 5-ը երկարացրել է ՙՍՊՍ սիգարոն՚ ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ՙԺամանակավոր ներմուծում`վերամշակման
համար՚
մաքսային
ռեժիմի
ժամկետը:
Կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա ասելով, խոսքը վերաբերում է 2 տոննա այլումինի փայլաթիթեղի ներմուծման արտոնյալ ռեժիմին` ծխախոտի տուփերի արտադրության նպատակով:
Նախարարը նշել է, որ ընկերությունը ֆինանսական դժվարություններ ուներ, և առաջիկա
երկու
ամսվա
ընթացքում
կվերսկսի
աշխատանքը: Ավանեսյանը նշել է, որ ՙՍիգարոնի՚ արտադրանքը, հիմնականում, կողմնորոշված է արտահանման:
Ավելացնենք, որ կառավարության որոշման նախագծում
նշված
չեն
ոչ
արտահանման
ծավալները,
ոչ
ներդրումների
ծավալները,
ոչ
աշխատետեղերի
թիվը: