Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է անցկացրել Արցախի քաղաքական ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկատվությունն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Պատասխանելով հանդիպման ըթաթցքում քննարկված հարցերին առնչվող հարցին` Սողոմոնյանը միայն հայտարարել է, որ Քոչարյանը պարբերաբար այցելում է Արցախ, և դրանում զարմանալի ոչինչ չկա: ՙԲոլորին հայտնի է, թե Քոչարյանն ինչպիիս հատուկ հյուր է ԼՂՀ-ում: Կարծում եմ, որ, գոնե հաշվի առնելով այդ հանգամանքը, նրա այցը չպետք է լինի ինչ-որ արտառոց բան՚, - ասել է Սողոմոնյանը, հավելելով, որ երկրորդ նախագահն արդեն Հայաստանում է: