Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումից
Ստեփանակերտի ակնկալիքները հանգում էին այն բանին, որպեսզի տարածաշրջանում տիրեն հրադադար և
կայունություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար
Դավիթ Բաբայանը:
«Հաշվի
առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիքրորոշումը, հրադադարի ռեժիմի կոպտագույն
խախտումները` ինչ-որ առաջընթաց ակնկալելու հարկ չկա: Հանդիպումն, այնումանեյնիվ,
արդյունավետ է», - կարծում է նա:
Բաբայանի
ասելով, Ռուսաստանը, որպես
տարածաշրջանում շահեր և բավականին
պատկառելի ազդեցություն ունեցող երկիր, պարզորոշ հասկացրել է, որ խնդրի որևէ
ուժային լուծում անընդունելի է` ինչպես հումանիտար, այնպես էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Եվ դա
հանդիպման կարևորգաույն բաղադրիչն է:
«Պաշտոնական
Բաքուն վերջին ժամանակներս հետևողականորեն իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, այդ
մասին են խոսում բազմաթիվ դիվերսիաներն ու հայկական դիրքերի գնդակոծությունները:
Սակայն արժանի պատասխան ստանալով Արցախի պաշտպանության բանակից և Հայաստանի
զինված ուժերից` Ադրբեջանը սզպեց իր եռանդը», - ամփոփել է նա: