Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից ապրիլի 25-ին երկաթուղու աշխատանքի
մասնակի խափանման առնչությամբ «Հարավկովկասյան երկաթոիղի» ՓԲԸ-ն նպատակահարմար է գելել որոշ պարզաբանումներ ներկայացնել
հանրությանը:
«Այս չթույլատված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել
է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը
կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը: Առաջին
հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի
մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի
աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի
մարտի ցուցանիշը: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին
եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի
ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ:
Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային
բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:
Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով
սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին,
ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների
աճին:
Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով
նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը
որոշում է ընդունել կրճատել պարգևավճարները՝
աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատալով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության
անձնակազմին պարգևատումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:
Իսկ Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները
կազմել են՝
Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013
թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական
համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում
ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով
և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել
մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները: Լիովին արդիականացված է բուժզննման
կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական
սպասարկման համար:
Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի
աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը
ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին:
Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները,
որոնք ժամանակավոր բնույթ են կրում», - ասվում է ՀԿԵ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո
գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: