Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՙՊատմամշակութային արգելոց-թանգարան՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, այդ նպատակով շինարարական աշխատանքներ չեն իրականացվի. նախատեսվում է միայն սեղաններ ու աթոռներ տեղադրել: Սրճարանի ճաշացուցակն ավելի քան համեստ է`միրգ, բանջարեղեն, տնական գաթա:
Ըստ որում, նրա խոսքով, ստացված շահույթն ուղղվելու է Գառնիի տաճարի պահպանման աշխատանքներին: Պողոսյանը հավաստիացրել է, որ պիլոտային ծրագրի նպատակն զբոսաշրջության զարգացումն է: