ՀՀ
նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարին ներկա չի լինի: Ինչպես
ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության
մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, կուսակցության համագումարը լինելու փակ,
դրա ընթացքում քննարկվելու են առավելապես կազմակերպական հարցեր: Հետևաբար,
համագումարին որևէ այլ քղաքական ուժի ոչ մի ներկայացուցիչ և ոչ մի քաղաքական
գործիչ չի հրավիրվել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է նաև
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ուրիխանյանը խնդրել է «չկոնկրետացնել»:
Հիշեցնենք,
որ ԲՀԿ համագումարը կընթանա փետրվարի 15-ին և փակ կլինի նաև լրագրողների համար: