Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղևորների համար կլինի անվճար: Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: