ՙԺառանգություն՚ կուսակցությունը Հայաստանի իշխանության հետ կոալիցիա չի կազմի նրան կառավարությունում մի շարք պաշտոնների տրամադրման դեպքում: Այսօր Ազատության հրապարակում այդ մասին լրագրողներին հայտարարել է ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա ասելով, այդ պաշտոնները կստանա ոչ թե ՙԺառանգություն՚ կուսակցությունը, այլ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, և տվյալ դեպքում ՙԺառանգության՚ մասնակցությամբ կոալիցիոն կառավարության մասին խոսելն անիմաստ է:
Հակոբյանը հրաժարվել է նշել այն 8 պաշտոնների թեկնածուների անունները, որոնց մասին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդդիմադիր գործիչը դժգոհել է այն առնչությամբ, որ Հայաստանում չկա ստվերային կառավարություն ձևավորելուը մշակույթ, և երբ բաց քաղաքացիական ֆորուի աշխատանքի ընթացքում նշվել են որոշակի անուններ, այդ մարդկանց հասցեին քննադատության և մեղադրանքի ալիք է բարձրացել: ՙՄեզ մոտ ստեղծվել է ավանդույթ. բավական է որևէ մեկը հայտնվի ընդդիմության ինչ-որ ցուցակում, նա և նրա ողջ ընտանիքը հայտնվում են բարդ իրադրությունում, նրանց համար խոչընդոտներ են հարուցվում՚, - հայտարարել է նա:
Խմբակցության ղեկավարը մեկնաբանել է նաև շարժման մասնակիցներից շատերի մտավախությունները, ովքեր, վկայակոչելով ՀԱԿ փորձը, չեն բացառում, որ իշխանությունը, վերջ ի վերջո, ընդդիմությանը կթողնի կոտրված տաշտակի առջև: Նրա կարծիքով, նման նախադեպ, անշուշտ, տեղի է ունեցել, սակայն չարժե այդ առնչությամբ մտավախություն ունենալ, քանի որ այդ դեպքում ընդդիմությունը ոչինչ չանելու ռիսկի է դիմում: