Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել
է Ադրբեջանին սատարելու մասին: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի ազգային
պաշտպանության նախարար Հիսմեթ Յըլմազը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջեթ
Օզալը և տարբեր զորատեսակների
հրամանատարներ հայտարարել են ԱՀ պաշտպանության նախարարության հետ համերաշխության և
Ադրբեջանին ու նրա զինված ուժերին սատարելու մասին: Միևնույն ժամանակ նրանք
խորին ցավակցություն են հայտնել Ադրբեջանի
պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և զոհված զինծառայողների ընտանիքներին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում
նույնպես ցավակցություն էին հայտնել
զոհվածնեի ընտանիքներին:
Վերջին
շրջանում
լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրվել է: Ադրբեջանական
դիվերսիոն խմբերը մի քանի անգամ հյակական տարածք ներթափանցման փորձեր են
ձեռնարկել, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ պաշտոնական տվյալների, 27
մարդ է կորցրել: Կորուստներ կան նաև հայկական կողմում. Զոհվել է 6 զինծառայող: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ռուսաստանի
ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրավիճակի սրման
առնչությամբ կողմերին կոչ են արել հարգել
հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման
ուղղությամբ: