Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում
տեղի ունեցավ «365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիայի լավագույն 100 մասնակիցների
պարգևտրման արարողությունը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԸՆկերության մամուլի ծառայությունից, «365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիան
մեկնարկել է սույն թվականի հունիսի 1-ին և շարունակվելու է 1 տարի։ Ակցիային
մասնակցելու համար Նուռքարտի քարտապանները Beeline NUR սակագնային փաթեթի
շրջանակում յուրաքանչյուր ամիս պետք է ծախսեն առնվազն 500 ՀՀ դրամ, ինչպես նաև
կատարեն անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 և ավել գործընկերների մոտ։
Մասնակիցները կուտակում են բոնուս միավորներ
յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, ինչպես նաև ստանում են 1 բոնուս միավոր
յուրաքանչյուր ծախսած 100 դրամի դիմաց Beeline– NUR սակագնային փաթեթի
շրջանակում: Յուրաքանչյուր եռամսյակը
մեկ, ամենաշատ միավոր հավաքած 100 մասնակիցները պարգևատրվում են արժեքավոր
նվերներով, իսկ տարվա լավագույն մասնակիցներն ընտրվելու են ընթացիկ 4 եռամսյակի
արդյունքների տվյալների ամփոփմամբ:
«Նուռքարտի հետ համագործակցությունը, մեր
բաժանորդների համար շփումը դարձնում է ոչ միայն պարզ և հարմար, այլ նաև շահավետ։
Մեր բաժանորդները ծրագրի շրջանակում կուտակում են բոնուս միավորներ, որոնք
հետագայում կարող են փոխարինել բազմաթիվ նվերներով։ Շնորհավորում եմ Ձեզ և
ցանկանում, որ այս նվերները դարձնեն Ձեր կյանքն ավելի վառ և լի
տպավորություններով։ Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգևել
մեր բաժանորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ
Պյատախինը:
«Beeline Նուռքարտ համագործակցությունն արդեն
լայն դրական արձագանք է գտել մեր քարտապան-բաժանորդների
շրջանակներում: Մեր համատեղ ակցիայում ակտիվ մասնակցությունը դրա վառ ապացույցն է:
Սա մեր առաջին եռամսյակի ամփոփումն է, որից հետո ակցիան դեռ շարունակվելու է և մեր
այլ մասնակիցներ ևս հնարավորություն կունենան մասնակցելու և ստանալու նվերներ:
Շնորհավորում եմ այսօրվա մեր ներկաներին, միանշանակ կարող եմ ասել, որ այսուհետ ևս
Beeline ընկերության հետ համագործակցությունը ուղղված է լինելու մեր
քարտապան-բաժանորդներին լավագույնը մատուցելուն»,– նշեց NURCARD–ի գլխավոր տնօրեն
Մարինա Դալաքյանը։
Նշենք, որ ակցիան ամփովելու է 2015թ-ի մայիսի
վերջին, որի ժամանակ լավագույն 3 մասնակիցները կստանան նվեր տուրիստական
ուղևորություն դեպի Իտալիա, Պրագա և Դուբայ, ևս 6 մասնակից կստանան նորագույն
սերնդի հեռուստացույցներ և սմարթֆոններ:
Ծրագրի պատասխանատուն և կազմակերպիչն է «Ալիս
Ջուելրի» ՍՊԸ (ապրանքանիշը NURCARD)։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)
հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը
հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է
մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և
ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու
տվյալների հաղորդման, այնպես էլ
լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում,
Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում,
Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում,
Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և
Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ
754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: