Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013

Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի քաղաքագետների միության նախագահն օմբուդսմենից խնդրում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նախապատրաստվող բարբարոսությունը կանխելու համար

Հայաստանի քաղաքագետների միության նախագահն օմբուդսմենից խնդրում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նախապատրաստվող բարբարոսությունը կանխելու համար

 Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:


ՙՀարգելի պարոն Անդրեասյան՝ Դուք գիտեք, որ 2002 թվականից Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան (միությունը) պաշտոնապես գրանցված է իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքում՝ Մոսկովյան 33ա շենքում: 2012 թվականի մարտի մեկին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ Հայհիդրոնախագիծ ՓԲԸ սեփականատեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բիզնես-գործընկեր Սենիկ Ջուլհակյանին է սեփականաշնորհվել ոչ միայն այդ ՓԲԸ-ի զբաղեցրած երկու հարկերը, այլ շենքի չորս մյուս սեփականատերերին, այդ թվում ինձ, պատկանող և մեր համատեղ սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքները (շենքի մուտքը և աստիճանավանդակները): Համաձայն Ձեր ընդունված որոշման, որը զետեղվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի տարեկան ամփոփագրում, դրանով ոտնահարվել է իմ և շենքի մյուս համասեփականատերների սեփականության սահմանադրական իրավունքը: 


Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սենիկ Ջուլհակյանից ես ստացել եմ իր աշխատակցի կողմից ստորագրված մի գրություն (կցվում է սույն դիմումին), որով ինձ տեղեկացվում է, որ «օրերս Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ՚ քանդվելու է մուտքի միջնապատը: Այդ միջնապտը կառուցվել է մինչև Սենիկ Ջուլհակյանի շենքի համասեփականատեր դառնալը՝ բոլոր համասեփականատե-րերի համաձայնությամբ: Կառուցման ընթացքում հատուկ ինժեներական աշխատանքներ են կատարվել շենքի ամրացման նպատակով: Պատի քանդման ընթացքում անխուսափելի է շենքի խարխլման վտանգը, ինչի վերաբերյալ պահանջվում է մասնագիտական փորձագիտական ուսումնասիրություն: Քաղաքապետարանից և ոչ մի մասնագետ չի եկել, չի ուսումնասիրել քանդման հետևանքների հարցը, չի տվել մասնագիտական եզրակացություն: Հարց է առաջանում. եթե քանդման ընթացքում շենքը խարխլվի, քաղաքապետարանի որ՞ չինովնիկն է պատասխան տալու դրա համար:


Խնդրում եմ քայլեր ձեռնարկել կասեցնելու համար այս վնասարարությունը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի քաղաքագետների միության բնականոն գործունեությունը խաթարելու փորձ:Սենիկ Ջուլհակյանի և նրա մեջքին կանգնած Սուրիկ Խաչատրյանի  նպատակը Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակը իրենց վաճառելու պարտադրանքն է, որն ինձ համար անընդունելի է: Ինչու է դա արվում այս նախատոնական օրերին՝ նույնպես հասկանալի է: Մամուլը այդ օրերին չի գործելու, ինչը հնարավորություն է տալու անաղմուկ իրականացնել նախապատրաստվող վայրագությունը, կանգնեցնելով մեզ կատարված փաստի առջև:Խնդրում եմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նախապատրաստվող բարբարոսությունը կանխելու համար՚,- ասված է դիմումում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն