Lydian International Limited լեռնահանքային ընկերությունը փետրվարի 18-ին
հաջողությամբ ավարտել է 15 մլն դոլար ընդհանուր գումարի սովորական բաժնետոմսերի
լրացուցիչ թողարկումը, ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
Մեկ բաժնետոմսի արժեքը կազմել է 1 դոլար: Բաժնետոմսերը
տեղաբաշխվել են Թորոնթոյի ֆոնդային բորսայում: Որպես երաշխավոր հանդես են եկել GMP
Securities LP , Scotia Capital Inc, ВМО Nesbitt Burns Inc. և National Bank Financial Inc: Նրանք իրականացրել են
նաև սեփական ընտրանքը, լրիվ ծավալով վերատեղաբաշխել են բաժնետոմսերը և ձեռք բերել
2 250 000 դոլարի լրացուցիչ 2 250 000 սովորական բաժնետոմս:
Ընկերությունը մտադիր է լրացուցիչ թողարկումից ստացված զուտ մուտքերն օգտագործել
որպես ներդրում Ամուլսարի ոսկու հանքավայրում: Միջոցները կուղղորդվեն տեխնիկատնտեսական
հիմնավորման ավարտմանն ու մանրակրկիտ ինջինիրինգին, ինչպես նաև շրջանառու կապիտալի
համալրմանը:
Հիշեցնենք, որ Lydian International-ն Ամուլսարի ոսկու
հանքավայրի հետախուզմամբ և հետազոտմամբ զբաղվող «Գեոթիմ» ընկերության միակ
բաժնետերն է: В 2009 թվականին Lydian
Internationalին բաժնետեր էր դարձել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և
2012 թվականի մարտի 21-ին ընկերության կապիտալում իր բաժնեմասը հասցրել էր մինչև
6,80%, իսկ բաժնետոմսերի 10,23%-ը պատկանում է Միջազգային ֆինանսական
կորպորացիային (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է:
Ինչպես
ավելի վաղ հաղորդվել էր, Lydian International Limited-ի նոր նախագահ և գլխավոր
գործադիր տնօրեն է նշանակվել Հովարդ Սթիվինսոնը, ով իր պարտականությունների
կատարմանը ձեռնամուխ կլինի փետրվարի 24-ին: