«Պաշտոնական
Երևանի քաղաքականությունն այսօր հիմնված է վախի զգացումի վրա», - ԱրմԻնֆոյի
թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ, Ազգային և
ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը`
մեկնաբանելով Ղրիմի հարցի նկատմամբ երկրի միանշանակ ռուսամետ դիրքորոշումը, որը
վառ կերպով արտահայտվեց ՄԱԿ ԳԱ բանաձևի շուրջ քվեարկության ընթացքում:
Վերլուծաբանի ասելով, Հայաստանը հայտնվել է աննախադեպ և
չափազանց վտանգավոր իրավիճակում ուժերի միջազգային հաշվեկշռման լուրջ սրբագրման
ֆոնին և կարող է շատ բան կորցնել` չներգրվելով միջազգային հարաբերությունների նոր
տրամաբանությունում: Փորձագետն անհեռատես է համարել Հայաստան իշխանությունների և
ողջ քաղաքական ներկայացուցչության դիրքորոշումը, որոնք, ի տարբերություն այլ
երկրների քաղաքական վերնախավերի հիմնական մասի, որոնք նույնպես Ռուսաստանի
ազդեցության ուղեծրում են, այնքան ամուր են իրենց կապել Ռուսաստանին, որ
խուսավարման տեղ չեն թողել: «Պատմությունը մեզ բազմաթիվ օրինակներ է տվել այն
առնչությամբ, որ չի կարելի կառչել
հոգեվարք ապրող երկրից», - կարծում է Սարգսյանը: Բացատրելով իր դիրքորոշումը`
փորձագետը նշել է, որ այժմ Ուկրաինայում առկա է քաղաքական ազգի ձևավորման ծանր
գործընթաց, որը հիմնված է ազգային գաղափարի վրա` ազգային ծրագրի բացակայության
պայմաններում: Այդ գաղափարը, նրա ասելով, ունի վիթխարի էներգետիկա, որը դուրս է
ժայթքում` ի դեմս Մոսկվայի մետրոպոլիային ենթարկվելու ցանկության իսպառ
բացակայության միջոցով: Ընդ որում, այդ նույն գործընթացները, նույն վիթխարի
էներգետիկայով սկսվում են հենց
Ռուսաստանում, որտեղ ժողովրդի գիտակցությունը նույնպես արմատականորեն փոխվում է:
«Պատահական չէ, որ Ռուսաստանի մտավորականության ներկայացուցիչները խոսում են այն
մասին, որ ռուս ժողովուրդը հարստահարված
է ոչ պակաս, այլ նույնիսկ ավելի, քան ուկրաինացիները և բելառուսները: Այդ
քաղաքակրթականմ տեղաշարժերն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի բազմաթիվ
տարածաշրջաններում, և եթե ուկրաինական ազդակն արագացնի այդ գործընթացները, ապա
դրանք կդառնան յուրօրինակ «Պերեստրոյկա-2», որի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը
կսկսի վերակառուցվել փաստացի վեհապետական կայսրությունից ազգային պետության», -
նշել է Սարգսյանը, ընդգծելով, որ Պուտինի «Բոնապարտիզմը», որը հիմնված է
իշխանության օլիգարխացման և համատարած կոռումպացվածության վրա, նպատակ ունի առաջ
անցնել և թույլ չտալ իրադարձությունների այնպիսի հնարավոր զարգացում, որն
անցանկալի է Կրեմլի համար: Ուստի Ռուսաստանի մտավոր վերնախավն ավելի հաճախ է խոսում
երկրի ապագաղութացման, «կայսերականության» վերացման անհրաժեշտության մասին:
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, հենց նույն Եվրոպայի շատ երկրներում սկսված
ինքնիշխանությունների շքերթը, որն այսօր վկայակոչում է կրեմլյան քարոզչությունը, արդարացնելով Ղրիմի միացումը,
կարելի է դիտարկել հենց այդ կտրվածքով, և
այդ գործընթացն սպառնում է չշրջանցել հենց Ռուսաստանը:
Փորձագետը համաձայն է այն դիտորդների տեսակետին, որոնք
կարծում են, որ Ուկրաինայի իրադարձություններն էապես կբարձրացնեն Ռուսաստանի
«մերձավոր» երկրների ինքնիշխանացման մակարդակը, և ՄԱԿ ԳԱ-ում քվեարկությունը դա
ցույց տվեց, երբ հենց նույն Ղազախստանն ու Կենտրոնական Ասիայի մյուս երկրները
ձեռնպահ մնացին Ռուսաստանին աջակցելուց,
հասկանալով, որ նույնիսկ ռազմավարական դաշնակցին իրենց օգտագործել թույլ տալը հղի
է հսկայական աշխարհաքաղաքական ռիսկերով:
Սարգսյանը
կարծում է, որ չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքի ճգնաժամի տարրեր
արդեն վաղուց էին դիտվում, Ուկրաինայի իրադարձությունները լիովին մերկացրեցին այդ
խնդիրը: «Այժմ միջազգային իրավունքի սկզբունքների` ինքնորոշման և սահմանների
անխախտելիության շուրջ արմատական վեճ է ծագել մեծ տերությունների մակարդակով:
Նշանակում է` բախտախաղի է դրված բուն ԵԱՀԿ ճակատագիրը, չէ որ հատկապես այդ
կազմակերպության հիմնական անդամներն են սկսել վիճարկել այդ երկու սզբունքը, որոնց
հիման վրա կանգուն է մնում այդ կազմակերպությունը և, համապատասխանաբար, ողջ
արևմտյան աշխարհը: