«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն
արտահանման նպատակով ներկայումս ակտիվորեն վերականգնում է իր արտասահմանյան
կապերը, մասնավորապես, դեպի Ռուսաստան, Ուկրինա և ԱՊՀ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ,
Իրան և Իրաք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆո
գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Նվեր
Սարգսյանը:
Նրա խոսքով, ներկայումս ընկերությունն աշխատում է արտահանման
աշխարհագրոթյունն ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես, դեպի եվրոպական շուկա,
չնայած եվրոպական շուկայի իրավական կարգավորման առանձնահատկությանը: «Ներկայումս
ակտիվ բանակցություններ են ընթանում նաև դեպի Իտալիա արտահանման
ուղղությամբ»,-նկատել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ անցյալում ընկերությունը չինական
շուկա դորս գալու փորձեր է ձեռնարկել, սակայն չին սպառողների մոտ 75%-ը գերադասում
է տեղական ապրանքները, այնուամենայնիվ, չնայած դրան, ընկերոթյունը շարունակոմ է
քայլեր ձեռնարկել իր արտադրանքը չինական շուկա դուրս բերելու ուղղոթյամբ:
Ըստ Սարգսյանի, «ՍՊՍ Սիգարոն» ընկերության արտահանման
աշխարհագրության ընդլայնումը մեծ դեր է խաղում օտարերկրյա սպառողին հայկական
ապրանքներին ծանոթացնելու առումով, ինչը հետագայում իր դրական ազդեցությունն է
թողնում նաև հայկական մյուս ապրանքների
իրացման գործում:
Նա նաև
հայտարարել է, որ ընկերությունը նպատակ ունի դուրս գալ թուրքական շուկա, չնայած,
որ հայկական ապրանքների դեպի Թուրքիա արտահանումը պահանջում է թուրքական շուկայի
մանրազնին ուսումնասիրություն և դիտրիբուտորի զգույշ ընտրություն: