ԱԺ էթիկայի հանձնաժողովը
դեկտեմբերի 24-ի նիստում վարույթ է ընդունել եզդիների համայնքի դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի` վերջինի
վարքագիծը քննարկելու նպատակով: Այդ մասին լրագրողներին հաղորդել է հանձնաժողովի
փոխնախագահ Դավիթ Հարությունյանը` նիստի ավարտից հետո: Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ հանրապետական պատգամավորը վիրավորական եւ հեգնական արտահայտություններ էր արել լրագրողների եւ եզդիների հասցեին:
Դավիթ Հարությունյանի ասելով, էթիկայի հանձնաժողովը
քննարկում է բացառապես այն դեպքերը, երբ դատական պաշտպանությն հնարավորություն
չկա: Ընդ որում պատգամավորը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք
պատգամավորի նման վարքագիծը նորմալ է: Հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով էթիկայի
կանոնները խախտում են շատ պատգամավորներ, սակայն բոլորի աչքին երևում են միայն
կառավարող կուսակցության պատգամավորների արարքները: «Ժառանգություն» խմբակցության
ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարքագիծը, ով վերցրել էր մյուս պատգամավորների
քվեարկության քարտերը, նույնպես անընդունելի էր: Չէ որ դա նույնն, ինչ պատգամավորի
մեքենայի անվադողը վնասելը, որպեսզի նա չկարողանա գնալ աշխատանքի: Ինչու չեք
ասում, որ դա ամոթալի արարք է: Ես չեմ կարծում, թե մեզանում իրենց ոչ կոռեկտ են
պահում միայն իշխանության ներկայացուցիչները», - նշել է Հարությունյանը: