Ցավոք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Խորհրդարանական
վեհաժողովի
ներկայացուցիչները
հանդես
են
եկել
Ադրբեջանի
նախագահական
ընտրությունների
արդյունքների
վերաբերյալ
կառավարամետ
և
ոչ
պրոֆեսիոնալ
հայտարարություններով,
առցանց
հարցազրույցում
այդպիսի
կարծիք
է
հայտնել
Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի
ղեկավար
Անար
Մամեդլին:
ՙՆրանք չգնահատեցին ընտրական գործընթացի որակը: Պարզ է, որ նրանք սեփական երկրներում տարբեր քաղաքական խմբերի ու կուսակցությունների անդամներ են և վարվել
են
այդ
տրամաբանության
շրջանակներում:
Այնուամենայնիվ,
պետք
է
ընդգծեմ,
որ
այդ
առաքելության
մեջ
մտնում
են
անձինք,
ովքեր
մութ
հարաբերությունների
մեջ
են
Ադրբեջանի
ներկայիս
կառավարության
հետ`
ՙխավիարային՚
դիվանագիտության
շրջանակներում՚,-
նշել
է
փորձագետը:
Միաժամանակ Մամեդլին նշել է, որ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Կոնգրեսի
Հելսինկյան
հանձնաժողովի
կողմից
ընտրությունների
ընթացքը
միջազգային
չափանիշներին
անհամապատասխան
ճանաչելն
արդեն
բացասաբար
է
անդրադառնում
ամերիկա-ադրբեջանական
հարաբերությունների
վրա:
Նրա
կարծիքով,
բոլոր
այդ
արդարացի
գնահատականները,
անկասկած,
բացասական
ազդեցություն
կունենան
Ադրբեջանի
կառավարության
և
անձամբ
Ալիևի
հեղինակության
վրա:
ՙՆախագահական ընտրությունների արդյունքներն, անշուշտ,
չեն
համապատասխանել
Ադրբեջանի
օրենքներին
և
միջազգային
չափանիշներին:
Լուրջ
խախտումները,
ինչպես`առանձին
ընտրողների
բազմակի
քվեարկություն,
քվեաթերթիկների
լցոնում
և
այլն,
լիակատար
հիմք
են
տալիս
այդ
ընտրություններն
օրինական
չհամարելու
համար՚,-
ամփոփել
է
Մամեդլին:
ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան)
Հայաստանում
և
Ադրբեջանում
Մեծ
Բրիտանիայի
դեսպանությունների
աջակցությամբ
արդի
հրատապ
հարցերի
շուրջ
տարբեր
երկրների
առաջատար
փորձագետների
համատեղ
առցանց
մամուլի
ասուլիսներ
են
կազմակերպում
Հայաստանի
և
Ադրբեջանի
ԶԼՄ-ների համար:
Հարցազրույցները
կազմակերպվում
են
ՙՄիմյանց
վերաբերյալ
հայերի
և
ադրբեջանցիների
գիտելիքների
ընդլայնում
և
փոխվստահության
հաստատում
առաջին
ձեռքից
ստացվող
տեղեկատվության
միջոցով՚
նախագծի
շրջանակում: