Հայաստանում հիմնական շեշտը պետք է
դրվի միջազգային փաստաթղթերի ներդրման վրա: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է «Հանուն կայուն
զարգացման» Ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
Փորձագետը հիշեցրել է, որ
վերջերս Հայաստանը միացավ սնդիկի գծով Մինամատայի կոնվենցիային: «Այդ քայլն ուներ
կարևոր նշանակություն: Բոլոր կոնվենցիաներն էլ կարևոր են, քանի որ դրանք,
այնուամենայնիվ, ունեն սահմանափակող հատկանիշներ և ցույց են տալիս պրոբլեմի
լուծման ուղղությունը: Բայց կարևորը ոչ միայն դրանց վավեվարացումն է, այլ հետագա
իրականացումը»,-նշել է Դանիելյանը: «Եթե չլինեին այդ կոնվենցիաները, իրավիճակը
կլիներ շատ ավելի վատ, դա հաստատ է: Օրինակ, առանց Օրհուսի կոնվենցիայի մեզ,
ընդհանրապես, որ ոք չէր էլ լսի: Հայաստանում
հիմնական շեշտը պետք է դրվի միջազգային փաստաթղթերի ներդրման վրա: Արտասահմանցի
գործընկերներն այսպես են նայում` եթե օրենքը կա, ուրեմն աշխատում է: Իսկ
Հայաստանում, ցավոք, դեռ այլ տեսակետ է տիրում այս հարցում»,-ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Մինամատայի
կոնվենցիան ստորագրվել է հոկտեմբերի 10 - ին Ճապոնիայի Կումամատո քաղաքում, ավելի
քան 100 երկրների ներկայացուցիչների կողմից: Այն նախատեսում է մի շարք ապրանքների
արտադրության կրճատում, սահմանափակում է որոշակի գործընթացներ և արդյունաբերական
ոլորտներ, որտեղ առկա է սնդիկի օգտագործումը, արձակումը կամ ճառագայթումը: