Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետԷրդողանին ետ պահեց Սիրիայի դեմ ռազմական օպերացիայից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան քաղաքագետ, պրոֆեսոր Իգոր Պանարինը:
Ըստ քաղաքագետի, Ստամբուլում և թուրքական մյուս խոշոր քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական վերջին ցույցերը կազմակրպված էին արտաքին ուժերի կողմից, որոնք դժգոհ էին Բաշար Ասադի դեմ պատերազմից հրաժարվելու Էրդողանի քաղաքականությունից:
ՙԴամասկոսի գրավումը նախատեսված էր 2012 թվականի դեկտեմբերին, և այդ գործի առանցքային դարակատարը պետք է լիներ Էրդողանը: Բայց բանակցություններ տեղի ունեցան Պուտինի և թուրքական վարչապետի միջև, որից հետո, ինձ թվում է, որ Թուրքիան մի փոքր փոխեց իր դիրքորոշումը: Ես կցանկանայի, որպեսզի թուրքական վերնախավում հաղթեր ողջախոհությունը, և նրանք չմասնակցեին հակասիրիական ավանտյուրային՚,-ասել է քաղաքագետը:
Պանարինը կիսում է նաև այն միտքը, որ սիրիական ահաբեկիչների, այսպես կոչված զինված ընդդիմության, շարքերում կռվող թուրք վարձյալների նշանակետերից մեկն էլ հանդիսանում է սիրիահայությունը` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգները: ՙԻմ կարծիքով, այս ամենը շատ նուրբ և գլոբալ խաղ է: Իսլամական ծայրահեղականներն առաջին հերթին ոչնչացնում են քրիստոնյա բնակչությանը, ընդ որում, ինչպես կաթոլիկներին, որոնց թիվը Սիրիայում հազնում է 2 միլիոնի, այնպես էլ հայերին՚,-հայտարարել է նա: