ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ՙՋրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Անդրանիկ Անդրիասյանը: Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասել էր, որ ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգը մաշված է և $600 մլն չափով կապիտալ ներդրումներ է պահանջում: ՙՆերկայումս ՀԲ և ԱԶԲ աջակցությամբ վերջինիս արդիականացմանն ուղղված լուրջ ծրագրեր են իրականացվում՚,- նշել է նա: