Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակցիայի մասնակիցները սուլել են կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, շուրջ 200 մասնակից`հիմնականում մանկավարժներ և ՙԴեմ եմ՚ նախաձեռնության անդամներ, հանդիպում են պահանջել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Սակայն, նրանց հետ հանդիպման է դուրս եկել նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով հնչեցրել է իր մոտ բարձրանալու Աշոտյանի առաջարկը: Ղազարյանի խոսքով, նախարարը պատրաստ է հանդիպում անցկացնել 30 մանկավարժի հետ: Աշոտյանի առաջարին ընդունվել է սուլոցներով: Նրանք նշել են, որ Աշոտյանն ինքը պետք է իջնի ներքև ու լսի խնդիրների մասին: Այդպես էլ չհամոզելով ակցիայի մասնակիցներին`Ղազարյանը հեռացել է: