Սպորտի և երիտասարդության գործերի նախարար, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանում թմրանյութեր փոխադրելու կասկածանքով ձերբակալված իր որդուն առնչվող աղմկահարույց պատմությունը: ՙԱմեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա՚, - հոկտեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է նախախարարը: Նրանից այլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, նախարարը հապճեպ հեռացել է:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 268 հոդվածի 3-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Դավիթ Վարդանյանը գտնվում է Երևանի ՔԿՀ-ներից մեկում