Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորում չի ցանկանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ գլխավոր վեհաժողովում:
Սահակաշվիլին նշել է, որ Ռուսաստանը նաև շարունակում է վրացական հողերի բռնակցումը` դրանով իսկ թուլացնելով Վրաստանը: Նա պատմել է, որ նախօրեին ՄԱԿ-ում հանդիպման ժամանակ Վլադիմիր Յանուկովիչն իրեն գանգատվել է, թե իր նկատմամբ ինչպիսի ճնշում է գործադրում Ռուսաստանը: Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն հզոր պետություններ` նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան և Ադրբեջան: ՙՄիթե± Դուք կարծում եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ոչ: Դա Հայաստանը կդարձներ չափազանց հզոր և, ամենայն հավանականությամբ, չափազանց անկախ: Թե± կարծում եք ճիշտ հակառակը` Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքուն հաղթի Երևանին՚, - իր ելույթում ասել է Սահակաշվիլին` նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ՙՈչ, նրանք չեն ուզում, որ որևէ մեկն, ընդհանրապես, հաղթի, նրանց նպատակը հենց հակամարտությունն է, քանի որ այն ազգերին խանգարում է դառնալ անկախ և շրջափակում նրանց ինտեգրումը Եվրամիությանը՚, - հայտարարել է Վրաստանի ղեկավարը: Սահակաշվիլին հայտարարել է, որ ՙՎլադիմիր Պուտինը Եվրասիական միության գաղափարը ձևավորել է որպես այլընտրանք Եվրամիությանը, և դա նրա նոր նախագահական ժամկետի հիմնական նախագիծն է՚: ՙԵվրասիական միությունը հիմնվում է այնպիսի սկզբունքների վրա, որոնք հակասում են Եվրամիության հիմնման սկզբունքներին: Այն սնուցվում է անհանդուրժողականությամբ, նրա գլուխ կանգնած են նախկին ՊԱԿ գործակալներ, նրա նպատակը հին կայսրության վերածնունդն է: Եվրասիական միությանն անդամակցելը հեշտ է. չկա ոչ մի սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափանիշ: աղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը պասիվությունն ու միջակությունն է՚, - ասել է Սահակաշվիլին: Նրա կարծիքով, Վրաստանում և մյուս երկրներւոմ` ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, աշխատում են ՙՌուսաստանի խոսափողերը՚, որոնք փորձում են վարկաբեկել Եվրամիությունն ու նրա արժեքները՚:
Նրա ասելով, քանի դեռ տարածաշրջանը մնում է որպես առճակատման կենտրոն, նախկին նվաճված ազգերը պետք է միավորվեն իրենց հզորության հիման վրա և չարմատավորեն իրենց թուլությունները: