Թեղուտ՚ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր անձ և (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որևէ ազդեցություն և (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր և (կամ) գործառույթներ ունի և (կամ) որևէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա:
Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հունվարի 17–ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում: Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝ Ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում կատարված շինարարական և մոնտաժային աշխատանքները, 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը, 2013 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները, Ծրագրի շահառուների ներգրավման պլանը (լրամշակված տարբերակ), շահառուների ներգրավման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2013թ. իրականացված և 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները, Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2013թ. կատարված և 2014թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները: