Այժմ
իրավիճակը Ղրիմում չափազանց լարված է, ուստի այն միջազգային հանրության օրակարգում
է, սակայն դա բնավ չի նշանակում, թե մնացած սառեցված հակամարտությունները,
ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մոռացված են: Ըստ ԱՊԱ-ի` այդ մասին
լրագրղներին հայտարարել է Ռումինիայի ռազմավարական հարցերի պետքարտուղար Բոգդան
Աուրեսկուն: Նրա համոզմամբ, Ուկրաինայի իրավիճակը միջազգային հանրության շրջանում
ավելի մեծ ուշադրություն կգրավի, և դա, հնարավոր է, կխթանի ավելի շատ ջանքեր` այդ
հակամարտությունները կարգավորելու համար:
Աուրեսկուի ասելով, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև
տարածաշրջանի մյուս տևական հակամարտություններն առաջվա նման միջազգային հանրության
օրակարգում են:
«Այժմ գործուն կերպով քննարկվում է Ուկրաինայի
իրավիճակը: Մենք չենք ցանկանում, որպեսզի Ղրիմի իրավիճակը սառեցված և ձգձգվող
հակամարտությունների օղակ ստեղծի Սև ծովի
շուրջ, սկսած Լեռնային Ղարաբաղից, հետո` Վրաստանից անջատված
տարածաշրջանները, Ղրիմը և Մերձդնեստը: Կարևոր է երկխոսություն վարել այդ
ուղղությամբ` որպեսզի միջազգային հանրությունը կենտրոնանա այդ հակամարտությունների
լուծման վրա», - եզրափակել է Ռումինիայի պետքարտուղարը: