Երևան:ԱրմԻնֆո: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է, թե Վրաստանը երբ է անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ըստ ՙԲլաք Սի Պրեսի՚, այդ մասին նա հայտարարել է նախօրեին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում, որը կայացել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: ՙՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում կայացված որոշումն ուժի մեջ է: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բավարարի համապատասխան չափանիշները՚, - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա ասելով, Բրյուսելում մեծ ուշադրությամբ հետևում են Վրաստանի զարգացման գործընթացին: ՙՄենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը, մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև իրականացնել արմատական բարեփոխումներ և տարեվերջին անցկացնել ազատ ու արդար նախագահական ընտրություններ՚, - հայտարարել է Ռասմուսենը: