Մարտի
16-ին Ղրիմում կայացած հանրաքվեն Ուկրաինայի մասնատման հիմք է դնում: Մարտի 17-ի
մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Նրա կարծիքով, Ուկրաինայի ճգնաժամը չի սահմանափակվի
Ղրիմի հանրաքվեով, ինչը կհանգեցնի իրավիճակի բարդացման երկրի հարավ արևելքում:
Մանուկյանը կարծում է, որ կոնֆլիկտային շրջաններում Ռուսաստանը սկսել է հետևել
ազգելի ինքնորոշման իրավունքին: Բնական է, շարունակել է նա, որ բուն Ղրիմի հանրաքվեն և դրա հետևանքները
մտահոգություն են հարուցում հարևան Ադրբեջանում, քանի որ խոսք կարող է լինել
նախադեպի մասին: «Մենք չենք կարող չնկատել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության իրավիճակների ակնհայտ նմանությունը», - հայտարարել է Մանուկյանը,
հավելելով, որ միևնույն ժամանակ, որ միջագզային իրավունքն աշխատում է այն ժամանակ,
երբ տվյալ պետության թիկունքին կանգնած է որևէ հզոր ուժ, և այդպիսի ուժ կարող է
դառնալ Ռուսաստանը: «Նման պայմաններում Հայաստանը արտաքին քաղաքականության
ասպարեզում պետք է վարի հետևողական գիծ, ունենա ազդեցիկ դաշնակիցներ, որոնց շահերը
կհամընկնեն Երևանի շահերին: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել ղարաբաղյան խնդրի
արդար լուծում», - նշել է նա: «Տվյալ պահին անհնար է կանխատեսել, թե
բանակցությունների որ փուլում դա տեղի կունենա, քանի որ Ռուսաստանը չի ուզենա սրել
Ադրբեջանի հետ հարաբերությունները», - կարծում է նա:
Հիշեցնեն,ք
որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմի թերակղզու բնակիչների 96,77
տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանին միացնելու օգտին: