Հայաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդդիմության`գազի գծով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկի մերժումը պայմանավորված էր այդ պրոբլեմի նկատմամբ հավասարակշռված մոտեցումներ դրսևորելու անհրաժեշտությունով: Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀՀԿ առաջարկը:
«Մենք ցանկացանք
խուսեփել շահարկումներից: Իսկ դրան դրդեց ընդդիմությունը: Համաձայն լինելով գազի
գծով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի բովանդակային
մասին, մերժեցինք շարժառիթը: Բացի այդ, մենք որոշեցինք ընդգրկել նաև մի շարք այլ
հարցեր»,-ասել է Հարությունյանը:
Նրա հետ համաձայն
չէ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով գտնում է, որ այդ նույն
հաջողությամբ պոպուլիզմ կարելի է համարել նաև հանրապետականների առաջարկը:
Զոհրաբյանը նաև նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներին ԲՀԿ մասնակցության հարցը
կախված է նրանից, թե ինչ ժամկետներում է նախատեսվում վերջնական եզրակացության
հրապարակումը: «Եթե ՀՀԿ մտադիր է աշխատանքները ձգձգել մինչև նոյեմբեր, ապա մենք
դրան համաձայն չենք, քանի որ այստեղ տեսնում ենք հարցի ձգձգման վտանգ: Մենք գտնում
ենք, որ եզրակացությունը պետք է հրապարակվի ամենաուշը մինչև խորհրդարանաի
գարնանային նստաշրջանի ավարտը»,-հայտարարել է Զոհրաբյանը: Հարությունյանն էլ իր
հերթին պատասխանել է, որ մտադիր է լսել բոլոր խմբակցությունների կարծիքները, որից
հետո միայն պարզ կլինի, թե ինչպիսի ժամկետներում պետք է տեղավորվի հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում 77 «կողմե,
ոչ մի
«դեմե և
«ձեռնպահե ձայնով վավերացրել է
«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, համաձայնագիրն ստորագրվել է
2013 թվականի դեկտեմբերի 2-ին,
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարված այցի շրջանակներում: Ըստ փաստաթղթի, ՀՀ կառավարությունը Գազպրոմին է վաճառում ՀայՌուսգազարդի բաժնտոմերի 20%-ը, ինչի արդյունքում ՀայՌուսգազարդը դառնում է Գազպրոմի դուստր ընկերությունը: Գործարքը Գազպրոմին թույլ տվեց գազը Հայաստանին մատակարարել Ռուսաստանի ներքին գներով, որը Հայաստանի սահմանի վրա կազմում է` 1000 խմ դիմաց 189 դոլար: Ըստ համաձայնագրի, ՌԴ կառավարությունը հանդիսանում է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումների գարանտը: