Ամերիաբանկը մտադիր է ԼՂՀ-ում ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման և մանրածախ նոր պրոդուկտների ներդրման միջոցով երկու տարում ԼՂՀ-ում վարկային պորտֆելն ավելացնել 10 մլն.դոլարով: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը, Ստեփանակերտում բանկի նորացված գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ընթացքում:
Նրա խոսքերով, ամսական աճը պետք է կազմի 500 հազ.դոլար: Ներկայումս մասնաճյուղի վարկային պորտֆելը հասնում է 15 մլն.դոլարի, որի կառուցվածքում կորպորատիվ վարկավորման ծավալը կազմում է 80%, իսկ մանրածախ վարկավորման ծավալը` 20%: ԼՂՀ-ում բանկն ակտիվորեն ֆինանսավորում է առևտրի, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկություններին: ՙՍտեփանակերտի մասնաճյուղի կորպորատիվ պորտֆելը բավականաչափ հավասարակշռված է ու դիվերսիֆիկացված՚,-ասել է բանկիրը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցել է 161 մլրդ.դրամը, գրանցելով կիսամյակային 5% աճ: Վարկային պորտֆելի ծավալով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Առանց միջբանկային վարկերի, բանկի պորտֆելը կազմում է 156.5 մլրդ.դրամ, որտեղ արդյունաբերության բաժինը կազմել է 23%, առևտրի ոլորտը` 24%, իսկ ՓՄՁ ոլորտը` 16%:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորխորագիվ և մանրածախ բանկային ծառայություններ, բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի սեպտեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Գրուպը` 99.99%: Բանկն ունիօ 9 մասնաճյուղ, որոնցից 5-ը գտնվոմ է Երևանում, իսկ մեկական` Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում: