Պաշտոնական Երևանն
Անկարային նոր «ճանապարհային քարտեզ» է առաջարկել երկկողմ հարաբերությունները
կարգավորելու համար: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը` վկայակոչելով Հայաստանի
ԱԳՆ իր աղբյուրները: Ըստ պարբերականի, 10 օր առաջ փաստաթուղթը փակ խողովակներով փոխանցվել է անձամբ Թուրքիայի արտգործնախարարին։ Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերի 12-ին
ժամանում է Երևան` մասնակցելու ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:
Թերթի աղբյուրը պնդում է, որ «ճանապարհային քարտեզը» վերաբերում է երեք կոնկրետ կետի.
1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ։
2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։
3. Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով եւ իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման եւ հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։
«Ենթադրվում է, որ Դավութօղլուի երեւանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի վերաբերյալ», - գրում է թերթը: