Անհրաժեշտ է համոզել միջազգային հանրությանը`ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դուրս բերել Արցախը շրջափակումից, հայտարարել է ֆրանսիացի խորհրդարանական Վալերի Բուաեն, հաղորդում է Azad or-ը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նա ընդգծել է, որ առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջազգային հանրության տեղեկացվածությունը ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ դրա համար հարկավոր է լուրջ լոբբիստական աշխատանք կատարել: