ՀՀ նախկին վարչապետ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը
գտնում է, որ ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես ստում է:
Իր ֆեյսուքյան
կայքում Բագրատյանը նշել է.
«Վերջերս հայտնի
է դարձել, որ ԱՄՆ տնտեսությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում աճել է 3.6%:
Վերջին 9 տարիների համար դա եռամսյակային ռեկորդային ցուցանիշ է: Չինաստանի
տարեկան տնտեսական աճը կազմել է 7.8%: Միևնույն ժամանակ, ներկայացնելով Հայաստանի
2014 թվականի պետբյուջեն, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ խոստացված տնտեսական աճն
արձանագրել չի հաջողվի, քանի որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել
են: Պարզապես, ստում է: Կիևի Մայդանում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնք
պահանջում են բարեփոխումներ: Նրանք էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են 13.7 դրամ
(Հայաստանում այնկազմում է 37 դրամ), գազի դիմաց վճարում են 35.5 հազ.դրամ
(Հայաստանում` 158 հազ.դրամ), իսկ եթե շատ ես սպառել, ապա ընդամենը` 53.7
հազ.դրամ: Հայաստանում մենք վճարոմ ենք 158 հազ.դրամ կամ 391 դոլար, եվրոպական 491
դոլար կալորիականության պայմաններում, իսկ եթե հաշվի առնենք, որ, ըստ էներգետիկայի
նախարարի, այդ ամենից հետո մենք դեռ պարտք ենք մնում Ռուսաստանին ևս 90 դոլար, ապա
ստացվում է 586 դոլար: Իսկ դա այն դեպքում, երբ մենք գազն ստանում ենք 2.3 անգամ
ավելի ցածր գնով: Ինչ կլինի, եթե այս ամենի մասին իմանան Մայդանում հավաքված մարդիկ»: