Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներն
այցելել են կալանավորված ադրբեջանցի դիվերսանտներին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հաղորդել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին,
հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան և ընթացել է կանոնակարգի համաձայն:
Ամատունին նաև հաղորդել է, որ նամակների հանձնում չի եղել:
Հիշեցնենք,
որ երկու ադրբեջանցի դիվերսանտները ձերբակալվել էին վերջերս Քարվաճառի ուղղությամբ
հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում: