ԱԺ պատգամավորները ծափահարություններով են ընդունել
Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ԱՄՆ
Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի որոշումը: «Մենք երախտագիտություն ենք
հայտնում Կալիֆորնիայի օրենսդիրներին իրենց ընդունած բանաձևի համար», - հայտարարել
է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Մայիսի
8-ին Կալիֆորնիա նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչում է ԼՂՀ
անկախությունը: Բանաձևն ընդունվել է 70 «կողմ», 1 «դեմ» ձաներով: Ավելի վաղ
համանման բանաձևեր էին ընդունել Լոս Անջելեսի և Հայլենդի քաղաքային խորհուրդները:
Կալիֆորնիան` ԱՄՆ ամենախիտ բնակչություն ունեցող նահանգը, հինգերորդն է ԼՂՀ
անկախությունը ճանաչած նահանգների ցուցակում` Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից
և Լուիզիանայից հետո: