Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հունիսի 28-ին ելույթ ունենալով Բաքվում ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանում, ՙադրբեջանական տարածքների օկուպացման՚ վերաբերյալ հին երգն է երգել: Ինչպես հաղորդում է Trend-ը, սկզբում Ալիևը գանգատվել է միջազգային իրավունքի դրույթների իրականացման ՙընտրովի մոտեցումից՚:
ՙՄԱԿ-ի ԱԽ որոշ բանաձևեր մի քանի ժամում կատարում են, մյուսները չեն իրականացվում ավելի քան 20 տարի, ինչպես Ադրբեջանի դեպքում, քանի որ ավելի քան 20 տարի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների քսան տոկոսը գտնվում է հայկական օկուպացիայի ներքո: Հայաստանն անտեսում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի, ԵԽԽՎ, Եվրախորհրդարանի որոշումները, չի ցանկանում ազատել այն, ինչն իրեն չի պատկանում՚,- բողոքել է նա:
Ըստ որում, նա մատնանշել է ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների բազմաթիվ հայտարարությունները: