Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչությունն օրվա ընթացքուըմ հանդես կգա պարզաբանումներով նախօրեին Մեղրիում ՙԺառանգության՚ ներկայացուցիչների, մասնավորապես, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ բախման առնչությամբ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
ՙԱռայժմ մենք ուսումնասիրում ենք պատահածի մանրամասները: Այստեղ կան մեզ հետաքրքրող որոշ պահեր, և անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածի բոլոր մանրամասները, ինչից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ՚, - ասել է Գրեչինը: