Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության
խնդիրը
տարիներ
շարունակ
մնում
է
Եվրոպայի
սևեռուն
ուշադրության
կենտրոնում:
Այդ
մասին
հայտարարել
է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Երևանում
ՙՊայքար
Եվրոպայում
խտրականության,
այլատյացության
և
անհանդուրժողականության
դեմ՚
միջազգային
խորհրդաժողովի
բացմանը:
ՙԱյդ խնդիրը գոյություն ունի ոչ միայն Եվրոպայում, այլև նրա սահմաններից դուրս: Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների դարում
այն
առավել
արդիական
է
դառնում՚,
- նշել
է
արտգործնախարարը:
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր հերթին ընդգծել է մարդու մտածելակերպը փոխելուն նպատակաուղղված
ծրագիր
մշակելու
անհրաժեշտությունը:
Նրա
համոզմամբ,
անթույլատրելի
են
այլատյացության
և
անհանդուրժողականության
դրսևորումները
քաղաքական
գործիչների
հայտարարություններում
և
ԶԼՄ-ներում:
ՙՄենք
պետք
է
մեր
մեջ
արիություն
գտնենք
պայքարելու
այդ
խնդիրների
դեմ:
Եվ
բոլոր
մակարդակների
քաղաքական
իշխանությունը
պետք
է
հասկանա,
որ
ռասիզմը
քայքայում
է
հասարակությունը,
և
հարկավոր
է
միասին
պայքարել
այդ
աղետի
դեմ`
հասարակությունն
առողջացնելու
համար՚,
- ընդգծել
է
ԵՄ
ներկայացուցիչը:
Նա ընդսմին ավելացրել է, թե առանց համապատասխան կառույցների ներգրավման
խնդիրը
հնարավոր
չէ
լուծել:
Յագլանդը
նաև
նշել
է,
որ
անհանդուրժողականության
դրսևորումները
լուրջ
խոչընդոտ
են
ժողովրդավարության
զարգացման
ճանապարհին,
և
այդ
հարցում
կարևոր
են
համատեղ
ջանքերը:
Հոկտեմբերի 21-22-ին Երևանում ընթացող միջազգային խորհրդաժողովին մասնակցում են եվրոպացի
բարձրաստիճան
պաշտոնյաներ,
դիվանագետներ,
պատգամավորներ,
հասարակական
կազմակերպությունների
ներկայացուցիչներ,
փորձագետներ: