ՙԲարձրագույն պետական անձանց աշխատանքի դիմաց վարձատրության մասին՚ օրինագծով նախատեսված պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը կկրճատի խզումը պետական և մասնավոր հատվածների միջև: Այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:
ՙԱյսօր, ցավոք սրտի, այդ խզումը բավականին մեծ է, ինչը նախադրյալներ է ստեղծում, որպեսզի մեր քաղաքացիներն աշխատանքի ընդունվելիս նախապատվություն տան մասնավոր հատվածին: Իհարկե, մասնավոր և պետական հատվածների եկամուտների միջև խզումը լիովին վերացնելն անհնար է, սակայն որոշակի տեղաշարժերի այդ ուղղությամբ մենք, այնուամենայնիվ, կարող են արձանագրել` այդ օրենքի ընդունման շնորհիվ՚, - ընդգծել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ պետական ծառայողների պարագայում նախատեսվում է նաև պարգևատրումների համակարգի կիրառում, որոնք կլինեն աշխատավարձի 10 տոկոկսից ոչ պակաս: Ծրագրի իրագործման համար կպահանջվի 35 մլրդ դրամ: Օրենքով նախատեսվում է նախագահի աշխատավարձի բարձրացում 203 տոկոսով` ներկայիս 436 հազարից մինչև 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 218 տոկոսով` ներկայիս 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել 139 տոկոսով, որը կկազմի 600 հազար դրամ: Ընդ որում պատգամավորների աշխատավարձը 132 հազարով պակաս կլինի, քան նախարարներինը: