Յունիբանկի կողմից իրականացվող “0%, 0%, 0%+” ակցիան, որի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր “երեք զրո” պայմաններով խոշոր առևտրային ցանցերում ապրանքներ ձեռքբերելու համար, սկսել է մեծ պահանջարկ վայելել բնակչության շրջանում: Ինչեպս ԱրմԻնֆոյին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկի հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է առաջարկվող պայմանների բացառիկությամբ` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% միջնորդավճար:
Ներկա դրությամբ Յունիբանկը և Ինտերսերվիս Մեկ կահույքի խանութների ցանցն իրականացնում են “0%, 0%, 0%+” ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով կահույք ձեռքբերել առավելագույն մատչելի պայմաններով: Այսինքն, հաճախորդը վճարում է միայն կահույքի արժեքը` զերծ մնալով հավելավճարներից: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչև 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն: Ակցիան գործում է մինչև 2014թ.-ի ապրիլի 20-ը:
Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմաններն էապես բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը: Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ: