«Ռոստելեկոմ» ԲԲԸ
ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում մինչև 2016 թվականի ավարտը կազմի 30
մլն.դոլար: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր
փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը, հայ լրագրողների Մոսկվա կատարած մամուլի
ուղևորության և ընկերության կենտրոնական
գրասենյակ կատարած այցելության ընթացքում:
Նրա խոոսքով, մինչև 2014 թվականի ավարտն ընկերության
ընդհանուր ներդրումները կհասնեն 20 մլն.դոլարի (2013-ին եղել է 15 մլն.դոլար):
Անցյալ տարի կատարված հիմնական
ներդրումներն ուղղվել են հեռահաղորդակցությունների ցանցի ստեղծմանն ու
ընդլայնմանը:
Ընկերությունն արդեն հսկայական ծավալի աշխատանքներ է
կատարել: Ռոստելեկոմը հայաստանյան շուկա է դուրս եկել իր դուստր կազմակերպության
«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միջոցով: Ընկերությունը 2012 թվականից հաջողությամբ
լայնաշերտ ինտերնետի, տելեֆոնիայի, իսկ 2013-ից` նաև IP-հեռուստատեսության
ծառայություններ է մատուցում Հայաստանում: «Մենք Հայաստանում տեսնում ենք հեռահաղորդակցության
շուկայի զարգացման շատ լուրջ հեռանկարնեը: Բոլոր ծառայությունները, որոնք
մատուցում ենք, շատ պահանջված են և իսկույն արժանանում են մեր բաժնետերերի
արձագանքին: Հետևաբար մենք դիտարկում ենք «դատա-կենտրոնի» շինարարության
հնարավորությունը և վստահությամբ ենք նայում ապագային` հեռանկարների
առումով»,-ասել է Ռոգովոյը: Պատասխանելով լրագրողների հարցին նա նշել է, որ առայժմ
դեռ վաղ է խոսել «դատա-կենտրոնի» բացման ժամկետների մասին, քանի որ հաշվարկվում են
դրա տնտեսական բաղադրիչները:
Խոսելով հեռանկարների մասին, փոխնախագահը հավելել է, որ
ընկերությունը, որն իր զարգացումը Հայաստանում սկսել է շրջաններից, 2015 թվականին
մտադիր է ակտիվորեն աշխատել նաև Երևանում, մեծացնելով իր ներկայությունը: «Մեզ
համար շատ կարևոր է Երևանում մեր ներթափանցման ընդլայնումը, միաժամանակ ամրացնելով
մեր դիրքերը նաև շրջաններում»,-ասել է Ռոգովոյը: Նա նշել է, որ կլինեն նաև նոր
ծառայություններ: Հիմնականում խոսքը գնում է B2C [B-to-C] ձևաչափի ծառայությունների մասին: Բջջային կապի ծառայությունների
տրամադրումը դեռ ընկերության պլաներում չկա: Փոխնախագահը գտնում է, որ նման
հեռանկարն առաջիկայում քիչ հավանական է, չնայած, որ հետագայում չի բացառվում:
«Համենայն դեպս, 2014 թվականին շարժական շուկա դուրս գալու պլաներ չկան: Բայց եթե
զգանք անհրաժեշտությունն ու տնտեսական նպատակահարմարությունը, ապա անպայման
կքնարկենք այդ հարցը»,-նշել է նա:
Փոխնախագահը հաղորդել է,
որ 2015 թվականին ընկերությունը մտադիր է ակտիվորեն զարգացնել իր ներկայությունը
Երևանում: Ընկերության հաօախորդների բացշզան, որը բաղկացած է 21 հազար հաճախորդից,
մեծ չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը համեմատաբար վերջերս
է դուրս եկել մանրածախ վաճառքների շուկա, Ռոգովոյը գոհունակություն է հայտնել
հայկական դուստր կազմակերպության գործունեության առումով: «Աճի տեմպերը ցույց են
տալիս, որ բաժանորդները գոհ են մատուցվող կապի ծառայությունյհերից և դրա մեջ է մեր
ուժն ու առավելությունը»,-ասել է նա: Ամենամեծ մասսայականություն են վայելում
փաթեթային առաջարկները, քանի որ հաճախորդներին դուր է գալիս համալիր
ծառայություններ ստանալը, նշել է նա:
Նա գտնում է, որ
հայաստանյան շուկայում շատ մեծ մրցակցություն կա, ինչը դրական գործոն է, քանի որ
խթանում է ավելի ակտիվ աշխատանքին, նոր պրոդուկտների ու ծառայությունների
մշակմանը: «Իմ կարծիքով, մեծ մրցակցություն ունեցող շուկան միշտ էլ շատ լավ
է»,-նշել է նա:
Հիշեցնենք,
որ Ռոստելեկոմը Հայաստանում շահագործում է խոշորագույն և միակ օպտկա-մանրաթելային
ցանցը, որը կապված է տարածաշրջանի թրաֆիկի փոխանակման հիմնական ցանցերի և խոշոր
հանգույցների կապուղիների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային շլյուզների
հետ: Ընկերությունը 2012 թվականից սկսեց Հայաստանում հաջողությամբ մատուցել լայնաշերտ
ինտերնետի ծառայություններ, իսկ 2013 թվականից գործարկեց նաև
IP-հեռուստատեսությունը: