Նոյեմբերի 7-18-ը Վարշավայում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին, 9-րդ տուրի արդյունքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 ոչ-ոքիով բաժանվեց Ադրբեջանից:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ մրցանակակիրների եռյակ, առաջին տեղը զիջելով Ադրբեջանի հավաքականին, որը 14 միավորով նվաճեց եվրոպական ոսկին: Հայ շախմատիստները 13 միավորով զբաղեցրեցին չորրորդ տեղը 38 հավաքականների շրջանում, լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականներին, որոնք նույնպես հավաքել էին 13 միավոր:
Հայաստանի կանանց հավաքականն առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում` 32 թիմերի շրջանում: Ոսկին շահեցին ուկրաինուհիները:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու տարի առաջ նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպանի շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, որը կընթանա նոյեբերի 24-ից մինչև դեկտեմբերիօ 6-ը Անթալիայում: